Նորություններ
Լրահոս
Հայոց բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումներ մարզի համայնքներում
25.01.2019
Հայոց բանակի օրվա կապակցությամբ Կոտայքի մարզի մի շարք համայնքներում տեղի կունենան տոնական միջոցառումներ:
Նոր Գեղիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքում միջոցառումը տեղի կունենա հունվարի 28-ին, ժամը 14:00-ին «Ց. Մ. Խաչատրյանի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ում, իսկ Հրազդանի Սահմանադրության հրապարակում հունվարի 28-ին, ժամը ժամը 17:00-ին նախատեսված է համերգային ծրագիր հանրապետության երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:
Եղվարդի համայնքապետարանն էլ իրազեկում է, որ տոնական միջոցառումը տեղի կունենա հունվարի 27-ին՝ ժամը 14:30-ին, Եղվարդի մշակույթի տան դահլիճում: