Նորություններ
Լրահոս
Արզականում հիմնվում է ժամանակակից ինտենսիվ պտղատու այգի՝ 120 միլիոն դրամի ներդրմամբ
24.01.2019
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի կողմից ներկայացված որոշման նախագիծը, որով առաջարկվում էր փոփոխություններ և լրացումներ կատարել Կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14–ի թիվ 1622-Ա որոշման մեջ:
Որոշման հիմքում ներդրումային ծրագիր է, որն իրականացվում Է Կոտայքի մարզի Արզական գյուղում: Կազմակերպությունը մոտ 8 հա հողատարածքի վրա հիմնում է ժամանակակից ինտենսիվ պտղատու այգի:
Ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված է կատարել շուրջ 120 000 000 դրամի ներդրում, որը պետք է իրականացվի մի քանի փուլերով:
Արդյունքում առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է ստեղծել 15 աշխատատեղ՝ միջինը 90 000 դրամ աշխատավարձով: