Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզային փրկարարական վարչության՝ 2018 թվականի ամփոփիչ նիստը

24.01.2019

Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի ուենցավ Կոտայքի մարզային Փրկարարական վարչության կողմից 2018 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
 Նիստին ներկա էին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Փրկարար ծառայության գնդապետ Արթուր Խաչիկյանը, Կոտայքի մարզային Փրկարարական ծառայության պետ, փ/ծ գնդապետ Էդիկ Գալստյանը, փոխմարզպետ Վասակ Վարդանյանը, փրկարարական ծառայության մարզային ստորաբաժանումների ղեկավարները, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետը, համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պաշտոնատար անձինք:
 Պաշտոնյաների կողմից առաջարկվեց աղետների, ռիսկերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներն ավելի ինտենսիվ դարձնել: Բնակչության պաշտպանության կոնտեքստում կարևորվեց միջանտառային ճանապարհների անհրաժեշտությունը, համայնքների ղեկավարներին առաջարկվեց իրենց բյուջեներում ընդգրկել նաև բնակչության պաշտպանության ոլորտը: Անդրադարձ եղավ ազդարարման համակարգերի արդիականացմանը, շչակների, հիդրանտների առկայությանը:
 Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի առաջարկությամբ կստեղծվի աշխատանքային խումբ՝ բարձրացված խնդիրներն ըստ առաջնահերթության և կարճաժամկետ պլանում լուծելու համար:Աշխատանքային խմբում ընդգրկված կլինեն մարզպետարանի, փրկարար ծառայության, անտառտնտեսության և ոստիկանության մասնագետները,իսկ համայնքների ղեկավարներին առաջարկվեց այդ ընթացքում գույքագրում անել:
 Զբոսաշրջության ոլորտը կարևորելով՝ մարզպետն առաջարկեց հատկապես Գառնի և Ծաղկաձոր համայնքների հենակետերի կահավորումը դարձնել ամենակարևոր խնդիրը՝ Ծաղկաձորի դեպքում ժամանակակից հենակետ ուենալու հարցում օգտագործելով նաև ներդրողների ներուժը:
 Հանդիպման ավարտին ԱԻ նախարարի հրամանով Ծաղկաձոր, Գողթ համայնքների ղեկավարները, «Էլեկտրոցանցի Գեղամա մասնաճյուղի» Աբովյանի տեղամասի պետը և Կոտայքի ճանապարհաշինական սպասարկում իրականացնող ընկերության պետը պատվոգրեր ստացան արդյունավետ աշխատանքի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:10