Նորություններ
Լրահոս
Կապուտան համայնքը մանկապարտեզ կունենա
22.01.2019
Ակունք խոշորացված համայնքի և Կապուտան վարչական շրջանի բնակիչ Մկրտիչ Մկրտչյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերջինիս կողմից կառուցված մանկապարտեզի շենքն անհատույց, անժամկետ օգտագործման սկզբունքով տրամադրվի համայնքին:
Շենքը գտնվում է կիսակառույց վիճակում:
Նորոգման և կահավորման հետագա աշխատանքներն իրականացնելու համար նախատեսվում է դիմել Կառավարությանը՝ 2019 թվականին պետական բյուջեից ֆինանսավորվող սուբվենցիոն կամ հրատապ ծրագրերում ներառելու միջոցով;