Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Երիտասարդական մշակութային քաղաքականության քննարկում Չարենցավանում. Իրազեկում է Չարենցավանի համայնքապետարանը

22.01.2019

Չարենցավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ քաղաքային գրադարանում տեղի է ունեցել Չարենցավան համայնքի 2019թ-ի երիտասարդական մշակութային քաղաքականության քննարկման առաջին փուլը:
 Չարենցավանի համայնքապետարանի և «Երիտասարդական ուսանողական» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությանն արձագանքել են  համայնքի բազմաթիվ ակտիվ քաղաքացիներ, համայնքի ղեկավարին կից կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի անդամները:
 Հանդիպումներն ու տարբեր ձևաչափերով քննարկումները շարունակական են լինելու, ստեղծվելու է աշխատանքային խումբ, որն էլ 2019թ-ի համար մշակելու է մշակութային ծրագրերի և միջոցառումների հիմնական ուղղվածությունները, մոբիլիզացնելու է համայնքի ֆորմալ և ոչ ֆորմալ մշակութային խմբերին՝ ստեղծելով միջավայր մշակութային տարբեր նախաձեռնությունների համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:31:16