Նորություններ
Լրահոս
Երիտասարդական մշակութային քաղաքականության քննարկում Չարենցավանում. Իրազեկում է Չարենցավանի համայնքապետարանը
22.01.2019
Չարենցավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ քաղաքային գրադարանում տեղի է ունեցել Չարենցավան համայնքի 2019թ-ի երիտասարդական մշակութային քաղաքականության քննարկման առաջին փուլը:
Չարենցավանի համայնքապետարանի և «Երիտասարդական ուսանողական» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությանն արձագանքել են համայնքի բազմաթիվ ակտիվ քաղաքացիներ, համայնքի ղեկավարին կից կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի անդամները:
Հանդիպումներն ու տարբեր ձևաչափերով քննարկումները շարունակական են լինելու, ստեղծվելու է աշխատանքային խումբ, որն էլ 2019թ-ի համար մշակելու է մշակութային ծրագրերի և միջոցառումների հիմնական ուղղվածությունները, մոբիլիզացնելու է համայնքի ֆորմալ և ոչ ֆորմալ մշակութային խմբերին՝ ստեղծելով միջավայր մշակութային տարբեր նախաձեռնությունների համար: