Նորություններ
Լրահոս
Արամուսի համայնքապետարանը հանրային լսումների է հրավիրում բազալտի հանքավայրի շահագործման վերաբերյալ
21.01.2019
2019 թվականի հունվարի 24-ին ժամը 12:00-ին Արամուսի համայնքապետարանում տեղի կունենա հանրային լսում՝ Արամուսի բազալտի հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ:
Հանքավայրը շահագործելու հայտ է ներկայացրել «Էյ Էմ Թի» ՍՊԸ-ն:
Համայնքապետարանից տեղեկացնում են, որ հանրային լսումների մեկ փուլ արդեն տեղի է ունեցել:
Հանրային լսումների երկրորդ փուլում քննարկվելու է Արամուսի բազալտի հանքավայրի «Էյ Էմ Թի» տեղամասի արդյունահանման նախնական գնահատման հայտը: