Նորություններ
Լրահոս
Աբովյանի Հանրապետության պողոտայի երկրորդ հատվածում ջրահեռացման համակարգ կտեղադրվի
21.01.2019
ՀՀ ՏԿԶՆ աջակցությամբ նախատեսվում է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի երկրորդ հատվածում ջրահեռացման համակարգի անցկացման ծրագիր իրականացնել:
Աբովյանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ պայմանագրի կնքման փուլում են գտնվում, որից հետո միայն պարզ կդառնա պետական բյուջեի ու համայնքի ֆինանսավորման չափը:
Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվելու է ջրահեռացման համակարգ՝ անձրևաջրերի հոսքը կառավարելու համար:
Հանրապետության պողոտայի առաջին հատվածի ջրահեռացման համակարգը փոխվել էր ավելի վաղ: