Նորություններ
Լրահոս
Նոր Գեղիում տեղադրված լեդ լամպերը հնարավորություն կտան ավելի քան 4 անգամ նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը
18.01.2019
Էներգախնայող լեդ լամպեր արտադրող հայկական «Լեդ Կրիստալ» ՍՊԸ տնօրինությունը վերջերս նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ Կոտայքի մարզի համայնքներից մեկում իրականացնելու էներգախնայողությանն ուղղված փորձարարական ծրագիր:
Մարզպետի առաջարկով՝ «Լեդ Կրիստալ» ՍՊԸ և Նոր Գեղի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վարդան Պապյանի միջև համաձայնություն է ձեռք բերվել լեդ լամպեր տեղադրել համայնքի կենտրոնական փողոցներից մեկում:
Ընկերության կողմից այսօր համայնքի Ֆ.Թևոսյանի անվան կենտրոնական փողոցի 1 կմ հատվածում գիշերային լուսավորության հին լամպերը փոխարինվել են նոր` էներգախնայող լեդ լուսատուներով:
Փորձարարական ծրագրի արդյունքում լամպեր արտադրող հայկական ընկերության կողմից տեղադրվել են 30 լեդ լուսատուներ, որոնք ավելի քան 4 անգամ նվազեցնելու են էլեկտրաէներգիայի ծախսը:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ առաջիկա ամիսների ընթացքում համայնքի կողմից կգնահատվի ծրագրի արդյունավետությունը՝ ընկերության հետ հետագա համագործակցության համար: