Նորություններ
Լրահոս
Աբովյանի բժշկական կենտրոնը տեղեկացնում է պատվաստումների անցկացման մասին
18.01.2019
Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ հաշվի առնելով Սուր Շնչառական Վիրուսների բարձր մակարդակի տարածվածությունը՝ կենտրոնում իրականացվում են անվճար պատվաստումներ գրիպի դեմ. դրանք ըստ ցանկության են:
Բժշկական կենտրոնը հորդորում է առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկին՝ ըստ բնակության վայրի, և չսպասել հիվանդության բարդացմանը կամ խորացմանը:
Միաժամանակ խորհուրդ է տալիս նախքան հիվանդանալը կիրառել կանխարգելիչ միջոցառումներ` կրել բժշկական դիմակներ, պահպանել հեռավորություն վարակակիրներից, հաճախ լվանալ ձեռքերը, ինչպես նաև օգտագործել ախտահանիչ լուծույթներ: