Նորություններ
Լրահոս
Հանրային լսումների հրավեր «Գողթի ջրանցքի առավել վթարային հատվածների վերականգնման» նախագծի վերաբերյալ
17.01.2019
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110 Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. հունվարի 29-ին ժամը 11:00-ին Կոտայքի մարզի Գողթի համայնքապետարանում տեղի կունենան հանրային քննարկումներ «Գողթի ջրանցքի առավել վթարային հատվածների վերականգնման» նախագծի վերաբերյալ։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ում՝ ք․ Երևան, Վարդանանց փակուղի 8 (5-րդ հարկ) հասցեում։