Նորություններ
Լրահոս
Նոր Արտամետի միջնակարգ դպրոցը կջեռուցվի
16.01.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ Նոր Արտամետի միջնակարգ դպրոց կատարած այցելության ընթացքում դպրոցի տնօրենը բարձրաձայնել էր գազաֆիկացման և ջեռուցման խնդիրները, որոնց լուծման անհրաժեշտությունը ձմռանն ավելի հրատապ էր դարձել:
Տեղում մարզպետի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մարզպետարանն իր վրա կվերցնի գազաֆիկացման համար անհրաժեշտ ամբողջ ծախսերը, ինչն արվել է նախապես հստակեցված ժամանակահատվածում:
Ներքին ջեռուցման համակարգի անցկացումը պետք է իրականացվեր մարզպետարանի և ամերիկահայ մի բարերարի համատեղ ջանքերով, սակայն վերջինիս ոչ հետևողական վարքագծի պատճառով ջեռուցման համակարգի անցկացումը պաբերաբար հետաձգվում էր:
Ելնելով խնդրի լուծման հրատապությունից՝ որոշում է կայացվել մարզպետարանի կողմից դպրոցին տրամադրել նաև ջեռուցման համակարգի անցկացման համար անհրաժեշտ ամբողջ գումարը:
Մարզային ենթակայության բազմաթիվ դպրոցներում առկա են հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներ, և բյուջեների վերաբաշխման եղանակով պարբերաբար անդրադարձ է արվում այս կամ այն խնդրին՝ փորձելով գտնել արդյունավետ լուծումներ՝ աշակերտների համար քաղաքակիրթ միջավայրում կրթություն ստանալու հնարավորություն ապահովելու համար: