Նորություններ
Լրահոս
Քասախի համայնքապետարանը բաց մրցույթ է հայտարարել «Արուսյակ» մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման համար
15.01.2019
Կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրերից մեկում ընդգրկված էր նաև Կոտայքի մարզի Քասախ համայնքը:
Ծրագրով նախատեսված է Քասախ համայնքի «Արուսյակ» մանկապարտեզը կապիտալ վերանորոգել և գույքով ապահովել:
Ծրագրի արժեքը 185.106.200 դրամ է, որից 26. 655.300 դրամը (14,4 %) համայնքի բյուջեից է ֆինանսավորվելու, 84.408.420 դրամը (45ՙ.6%)՝ այլ ներդրողների կողմից, 40 %-ը՝ բյուջեի հատկացումներով:
Քասախի համայնքապետարանի կողմից արդեն բաց մրցույթ է հայտարարվել, որից հետո շահած ընկերությունը կսկսի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգման աշխատանքները, իսկ կառավարության համապատասխան որոշմամբ կհաստատվի պետական բյուջեի ֆինանսավորման չափը:
Հայտարարված բաց մրցույթն իրականացվելու է մեկ փուլով: Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել պայմանագիր: Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Քասախի համայնքապետարան հայտարարության հրապարակման օրվանից հաշված՝ 40-րդ օրվա ընթացքում: Հայտերը կբացվեն 2019 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 12.00-ին: Այլ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել Քասախի համայնքապետարան: