Նորություններ
Լրահոս
«Աբովյանի N3 ներհամայնքային մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի երկրորդ մասնաշենքը հիմնանորոգվելու է
09.01.2019
Կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրի հայտ է ներկայացրել նաև Աբովյանի համայնքապետարանը:
Ծրագրով նախատեսված է «Աբովյանի N3 ներհամայնքային մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի երկրորդ մասնաշենքի հիմնանորոգում, որի արդյունքում շենքը կապիտալ վերանորոգվելու է՝ հիմքերի ամրացումից, դռների ու պատուհանների տեղադրումից մինչև ջեռուցման համակարգի անցկացում և արտաքին հարդարման հետ կապված բոլոր աշխատանքները:
Մանկապարտեզում գործում է յոթ խումբ: Առաջին մասնաշենքը հիմնանորոգված է:
Պայմանագիրն արդեն կնքվել է, արժեքը կազմել է 125 700 000 դրամ: