Նորություններ
Լրահոս
Մարզպետը հանդիպել է Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ
28.12.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 2018 թվականի վերջին աշխատանքային օրն այցելեց և հանդիպում-զրույց ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ:
Հանդիպման ընթացքում Սրբազանի հետ քննարկվեց մարզի եկեղեցիների, հոգևոր-մշակութային արժեքների պահպանությանն առնչվող հարցեր:
Կարևորվեց նաև քաղաքացիների և եկեղեցու միջև անմիջական կապն ու հոգևոր դաստիարակության նշանակությունը: