Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզպետը պատվոգրեր է հանձնել մի շարք բուժաշխատողների

28.12.2018

Աշխատանքային տարին ամփոփելուց առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հարկ է համարել հանդիպել նաև մարզային 4 բժշկական կենտրոնների և Աբովյանի ծննդատան աշխատակիցների հետ, խոսել ներկա իրավիճակի մասին և մատնանշել առաջիկա անելիքները:
 Մարզպետն արժևորել է բժշկական ոլորտի մասնագետների արդյունավետ աշխատանքը՝ համարելով այս ոլորտը կարևորագույններից մեկը հանրային անվտանգության տեսանկյունից:
 «Անհրաժեշտ է, որ ձևավորված նոր իրողություններում յուրաքանչյուրս մեր տեղում և մեր կոչմանը համապատասխան՝ դրսևորենք առավելագույն պատասխանատվություն, իրականացնենք նոր որակի աշխատանք և փոփոխությունը սկսենք ինքներս մեզանից:
Այլևս փաստ է, որ կառավարման նոր մշակույթ դրսևորելու և քաղաքական կամք արտահայտելու պարագայում դրական տեղաշարժերն անխուսափելի են, իսկ կյանքի կարևորագույն ոլորտներում, ինչպիսին առողջապահությունն է, այդ տեղաշարժերն արդեն իսկ ակնհայտ են».-բուժաշխատողների հետ հանդիպմանն ասել է Ռոմանոս Պետրոսյանը:
 Իր խոսքում մարզպետն ընդգծել է, որ պետական կառավարման գերխնդիրն այսօր այդ համակարգում աշխատող՝ հատկապես առողջապահական ոլորտի մասնագետների կյանքի որակի փոփոխության նախադրյալները ստեղծելն է, իսկ նրանք էլ իրենց տեղերում պետք է գերխնդիր համարեն մեր հասարակության առողջության պահպանման նոր մոտեցման, նոր մշակույթի դրսևորումը:
 Աբովյանի ծննդատան և բժշկական կենտրոնի, Չարենցավանի, Հրազդանի և Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնների մի շարք աշխատակիցներին Ռոմանոս Պետրոսյանը հանձնել է պատվոգրեր՝ անմնացորդ նվիրում պահանջող պատասխանատու աշխատանքում բարձր մասնագիտական հմտություններ ցուցաբերելու համար՝ միաժամանակ ընդգծելով, որ սա ամենևին չի նսեմացնում ուրիշների վաստակը. մարզպետը բարձր է գնահատել ցանկացած մասնագետի ունեցած ներդրումը ոլորտում լավագույն արդյունքը ստեղծելու ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22