Նորություններ
Լրահոս
Տեղի ունեցավ մարզպետին առընթեր Երիտասարդական Խորհրդի տարեվերջյան նիստը
28.12.2018
Երեկ Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետին առընթեր Երիտասարդական Խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Առանձնահատուկ կարևորելով Երիտասարդական Խորհրդի նշանակությունը՝ մարզպետը հայտնեց, որ եկող տարին Կոտայքի մարզում հռչակելու են կամավորականության տարի և այս գործում առավել կարևոր է Երիտասարդական Խորհրդի յուրաքանչյուր անդամի դերը:
Մատնանշելով գալիք տարվա անելիքները՝ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ բազմաթիվ բիզնես և այլ ծրագրեր են նախատեսված իրականացնել Կոտայքի մարզում և Խորհրդի անդամներին պետք է ներգրավել այդ ծրագրերոմ՝ թե՛ որպես տվյալ համայնքի աշխատանքային խմբի անդամ, և թե՛ որպես խորհրդատվական մարմին:
«Լիահույս եմ, որ կիսում ենք նույն տեսլականը.այն է՝ Կոտայքը Էտալոնային մարզ հռչակելը և այս գործում բավականին մեծ աշխատանք ունենք միասին անելու:
Հուսով եմ, որ հաջորդ տարին ամփոփելիս բավականաչափ աշխատանք կունենանք արված»,-խորհրդի անդամներին դիմելով՝ ասաց մարզպետը;
Այնուհետև Խորհրդի անդամները փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի հետ անցան նիստի օրակարգային հարցերի քննարկմանը: Դրանք վերաբերում էին կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներին, սոցիալապես անապահով խավին հնարավոր աջակցության կազմակերպմանն ու իրականացմանը: Զբոսաշրջության ոլորտին առնչվող առաջարկներ ևս եղան:
Նիստի ավարտին ներկաները ամփոփեցին տարին՝ մատնանշելով հաջորդ տարվա անելիքները: Դրանք արդեն ձևավորված աշխատանքային խմբերի գործնական քայլերն են լինելու: