Նորություններ
Լրահոս
Նոր Արտամետ համայնքում ճանապարհ է ասֆալտապատվել
28.12.2018
Կառավարության 2018թվականի սուբվենցիոն ծրագրերում ընդգրկված էր նաև Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքը:
Պետական բյուջեի հատկացումներով Նոր Արտամետ համայնքում ամբողջությամբ ասֆալտապատվել է ներհամայնքային 11-րդ փողոցը:
Փողոցի ընտրությունն արվել է՝ հաշվի առնելով դրա չափազանց անմխիթար վիճակը:
Կառավարության դեկտեմբերի 20-ի N 1492-Ն որոշմամբ հաստատված ծրագրի պայմանագրային արժեքը 12.600.000 դրամ է, որից 5.040.000 դրամը (40%) պետական բյուջեի հատկացումն է, 7.560.000 դրամը(60%)՝ համայնքի համաֆինանսավորման չափը: