Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը պատվոգրեր է հանձնել փրկարար ծառայության 14 աշխատակիցների
27.12.2018
Ուժային կառույցներում իրենց ծառայությունը մատուցող անձնակազմերի հանդեպ մշտական ուշադրությունն ու հոգածությունն ընդգծելու նպատակով՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցելել է ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչություն:
Մարզպետի պաշտոնավարման ընթացքում այս կառույցի հետ եղել է արդյունավետ փոխգործակցություն, ինչը Ռոմանոս Պետրոսյանը բարձր է գնահատել նաև հետագայում ոլորտը կատարելագործելուն ուղղված համատեղ քայլերի իրականացման փուլում:
Մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում մարզպետը ծանոթացավ արտակարգ իրավիճակները վերահսկելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներին, որոնք տալիս են բավարար հնարավորություններ ընդհանուր պատկերը տեսնելու, վերլուծելու և գնահատելու համար:
Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար Ռոմանոս Պետրոսյանը պատվոգրեր է հանձնել փրկարար ծառայության 14 աշխատակիցների: