Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Արամուս համայնքում վերանորոգվել է մշակույթի տան տանիքն ու լուսավորվել են փողոցներ

27.12.2018

Կոտայքի մարզի Արամուս համայնքում ևս 2018 թվականի պետական աջակցության սուբվենցիոն 2 ծրագրեր են իրականացվել:
 Կառավարության նոյեմբերի 22-ի N 1323-Ն որոշմամբ հաստատված ծրագրով Արամուսի Ջրմուղի և Տիգրանաձորի խճուղի փողոցներում (դրանք համայնքի գլխավոր փողոցներն են), գիշերային լուսավորություն է անցկացվել: Տեղադրվել են նոր սյուներ և էներգախնայող լեդ լուսատուներ:
 Ծրագրի պայմանագրային արժեքը 14.400.000 դրամ է, որից 5.760.000 դրամը(40%) պետական բյուջեի հատկացումն է, 8.640.000 դրամը(60%)՝համայնքի համաֆինանսավորման չափը:
 Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով Արամուսի մշակույթի տան տանիքն է հիմնովին փոխվել՝ ամրացվել ցինկապատ թիթեղներով: Տանիքի մի հատվածը նախկինում վերանորոգվել էր համայնքի միջոցներով:
 Այս ծրագրի պայմանագրային արժեքը 14.490 000 դրամ է, որից 5.796.000 դրամը պետական բյուջեի հատկացումն է, 8.694.000 դրամը՝ համայնքի համաֆինանսավորման չափը:
 Համայնքապետարանից տեղեկացրեցին, որ պետության հատկացրած 5.796.000 դրամից համայնքը ծախսել է 4.992.000 դրամ, մնացածը վերադարձվելու է պետական բյուջե:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36