Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի ունեցավ մարզխորհրդի տարեվերջյան նիստը

26.12.2018

Այսօր մարզպետարանում այս տարվա վերջին մարզխորհրդի նիստը տեղի ունեցավ, որը վարում էր մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
 Օրակարգային հարցերը վերաբերում էին մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, 2018թ. ընթացքում իրականացված վարչական և մասնագիտական հսկողության արդյունքներին, մարզի համայնքներում առկա քաղաքաշինական խնդիրներին:
 Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գ. Գուլյանը:
 Բոլոր հարկատեսակների գծով հավաքագրվել է 292.157.200 դրամով ավելի գումար, քան նախորդ տարի:
 Աղբահանության վճարների գծով մարզի բազմաթիվ համայնքներ ցածր կատարողականներ են արձանագրել:
 Առաջարկվեց բոլոր համայնքների ղեկավարներին ակտիվացնել այս գործընթացը և բնակիչների հետ բացատրական աշխատանքներ տանել աղբահանության վճարների հավաքագրումը բարելավելու նպատակով:
 Գույքահարկի, հողի հարկի, հողի և գույքի վարձակալական վարձավճարների գծով առաջարկվեց  գալիք տարում մանրակրկիտ ուսումնասիրել և ճշտգրտել բոլոր ապառքատերերի ցուցակները, ինչպես նաև համապատասխան աշխատանքներ տանել վերոգրյալ ապառքները հավաքագրելու ուղղությամբ:
 Ամփոփելով զեկույցը՝ առաջարկվեց մարզի բոլոր համայնքների ղեկավարներին բյուջեն հաստատելուց հետո սահմանված ժամկետներում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման համամասնությունները ներկայացնել մարզպետարան:
 2018թվականի ընթացքում իրականացված վարչական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփմամբ հանդես եկավ մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Հ.Ալեքսանյանը:
 2018 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ մարզի 14 համայնքներում իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որը սահմանվում է ՀՀ Կառավարության լիազոր մարմնի՝ ՏԿԶ նախարարի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան: Բացի դրանից՝ ՏԿԶ նախարարի հանձնարարականների և մարզպետի որոշումների համաձայն, աշխատանքային ծրագրից դուրս մարզի 4 համայնքներում իրականացվել են արտահերթ իրավական և մասնագիտական հսկողություններ՝ բնակիչների կողմից բարձրացված որոշ հարցերի, համայնքում առաջացած մի շարք խնդիրների ուսումնասիրության և լուծումներ տալու անհրաժեշտությունից ելնելով:
 Մարզի համայնքներում առկա քաղաքաշինական խնդիրների մասին զեկույցով հանդես եկավ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Տ.Գևորգյանը:
 Նշվեց, որ 2018 թվականի ընթացքում քաղաքաշինության բնագավառում իրականացված վարչական հսկողության արդյունքում երեք քաղաքային համայնքներում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի հայտնաբերվել են թվով 11 ինքնակամ շինարարական աշխատանքներ:
Համայնքների ղեկավարներին առաջարկվեց իրենց լիազորությունների շրջանակում չթույլատրել իրականացնել ինքնակամ շինարարություններ, իսկ արդեն կատարվածների վերաբերյալ իրականացնել գործուն քայլեր՝ քանդման կամ օրինականացման ուղղությամբ:
 Քաղաքաշինական նորմերի, հողհատկացումների, հողերի աճուրդ-վաճառքների, հողաշինարարական գործերում հայտնաբերված խախտումների մասով մարզպետը համայնքների ղեկավարներին առաջարկեց իրենք քայլեր անեն, բացահայտումներ անեն՝ պատասխանատվությունից խուսափելու համար՝ նշելով, որ բոլոր համայնքներում լինելու են իրավական և մասնագիտական հսկողություններ:
 Օրակարգի այլ հարցերի ենթատեքստում մարզպետը խոսեց «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված՝ համայնքի ղեկավարի պարտադիր խնդիրները ներկայացնող 20 կետերի մասին և հորդորեց համայնքների ղեկավարներին առաջնորդվել բացառապես այդ կետերով. «Մարզպետի ինստիտուտի՝ որպես Կառավարության տարածաշրջանային ներկայացուցչի ու համայնքների ղեկավարների փոխհարաբերությունները պայմանավորված են բացառապես «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով՝ մասնավորապես 12-րդ հոդվածի 20 կետից բաղկացած պարտադիր խնդիրներով, որևէ այլ շահ միմյանց հետ չի կարող լինել»,-հայտնեց Ռոմանոս Պետրոսյանը:
 Մարզպետը նաև նշեց, որ քաղաքացիներին սովորեցնելու է, թե ինչ պետք է անի համայնքը, ինչ պետք է անի համայնքի ղեկավարը, որպեսզի քաղաքացին իրավագիտակից լինի և պահանջատեր, իմանա, թե իրեն ինչ պետք է տրվի:
  Ամփոփելով 2018թվականի ցուցանիշները և մատնանշելով գալիք տարվա անելիքները՝ մարզպետը հայտնեց, որ առաջնահերթ և երկարատև լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրների ուղղությամբ գործուն քայլեր կիրականացվեն, միաժամանակ հարկ համարեց ևս մեկ անգամ փաստել, որ բացի իրավական և մասնագիտական վերահսկողությունից, կարևոր քաղաքական անելիք է լինելու «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի իրականացումը մարզի բոլոր համայնքներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18