Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գեղաշեն համայնքում արդիականացվել է ջրամատակարարման ցանցը

26.12.2018

  Կառավարության 2018թ.-ի սուբվենցիոն ծրագրերում ընդգրկված Կոտայքի մարզի մի շարք համայնքներում աշխատանքներն ավարտվել են:
Պետական բյուջեի աջակցությամբ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում երկու սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել ջրամատակարարման ցանցի բարելավման ուղղությամբ:
Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ծրագրերի արդյունքում փոխվել են ներհամայնքային խմելու ջրի գլխավոր սնուցող ջրագիծը մինչև բաժանարար ջրագծեր և մեկ թաղամասի ջրագիծն ամբողջությամբ:
Կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի պայմանագրային արժեքը 13 200 000 դրամ է, որից 5 328 000 դրամը (40%) պետական բյուջեի հատկացումն է, իսկ 7 872 000 դրամը (60%) համայնքի համաֆինանսավորման չափն է:   
Այս ծրագրերն իրականացվում են համայնքապետարանների հետ համագործակցությամբ և նրանց կողմից համաֆինանսավորմամբ՝ ըստ ծրագրերով նախատեսված տողերի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22