Նորություններ
Լրահոս
Անապահով ընտանիքներին ծանրոցներ բաժանվեցին. Իրազեկում Ակունքի համայնքապետարանից
26.12.2018
Ակունքի համայնքապետարանի և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում՝ օրերս համայնքում սոցիալական ծրագիր իրագործվեց:
«Մենսենքինդերեն» հիմնադրամի հովանավորությամբ, համայնքի 70 սոցիալապես անապահով ընտանիքների ծանրոցներ բաժանվեց՝ որպես հումանիտար օգնություն: 20 կգ քաշով ծանրոցների մեջ հիմնականում սնունդ և պարենային ապրանքներ էին:
Ցուցակում ընդգրկված էին կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներ համայնքի բոլոր գյուղերից: