Նորություններ
Լրահոս
Աջակցենք «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հայրենանպաստ գործունեությանը
25.12.2018
Կոտայքի մարզպետարանը խրախուսում է աջակցությունն՝ ուղղված «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի զարգացմանն ու ֆինանսական ռեսուրսների համալրմանը՝ հանուն հայրենանպաստ գործունեության և Գյումրիի առաջընթացի:
Այսօր երկրաշարժից անօթևան մնացած գյումրեցուն բնակարանով ապահովելը իրավամբ պետք է դիտարկել որպես համահայկական խնդիր և դրա լուծումը՝ որպես բոլորիս պարտականություն: Բոլորիս օգնությամբ հարկավոր է անօթևան գյումրեցուն վերջապես դուրս բերել 30-ամյա թշվառ և անհրապույր տնակից ու նրան հնարավորինս ուղղորդել դեպի բարեկեցիկ ապրելակերպ:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին, որի հիմնական նպատակը Գյումրու ժամանակավոր կացարաններում՝ տնակներում բնակվող համայնքի բնակիչների բնակարանային պայմանների բարելավումն է և քաղաքը տնակներից ազատելը:
Որպես գործունեության նպատակ՝ հիմնադրամը ընտրել է՝ «Գյումրին քաղաք է առանց տնակների» տեսլականը: Հիմնադրամի ջանքերով հավաքագրված նվիրատվությունների միջոցներով այսօր արդեն գյումրեցի անօթևան շահառուներին է նվիրաբերվել 29 սոցիալական բնակարան՝ շահառուներին չփոխանցելով բնակարանի սեփականության իրավունքը և բացառելով հատկացված բնակարանի հետագա վաճառքը:
Սակայն մինչ օրս Գյումրիում դեռևս առկա է շուրջ 2900 տնակ, որից 2330-ը՝ փաստացի բնակեցված:
Ստորև ներկայացնում ենք հիմնադրամի տվյալները.
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամ
Հասցեն՝ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Վարդանանց հրապարակ 1
ՀՎՀՀ՝ 05543187
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Դրամային հաշվեհամար՝ 1570025820780100