Նորություններ
Լրահոս
Մեղրաձոր համայնքը ձեռք է բերել ամբարձիչ-էքսկավատոր
24.12.2018
Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքը ևս օգտվել է Կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված պետական բյուջեի աջակցությունից:
Պետական բյուջեի հատկացումների և համայնքապետարանի համաֆինանսավորմամբ ձեռք է բերվել բելառուսական արտադրության էքսկավատոր ամբարձիչ, որը ծառայում է համայնքի կարիքների համար՝ աղբահանություն, կոմունալ աշխատանքների կազմակերպում, ջրագծերի տեղադրում և այլն:
Կառավարության հուլիսի 26-ի N 920-Ն որոշմամբ հաստատված ծրագրի պայմանագրային արժեքը 28. 034. 000 դրամ է. 14. 017. 000 դրամը (50%) պետական բյուջեի հատկացման չափն է, 14. 017. 000 դրամը (50%)՝ համայնքի համաֆինանսավորման: