Նորություններ
Լրահոս
Հրազդանի ներհամայնքային երթուղային ցանցը համալրվել է նոր մեքենաներով, իրազեկում Հրազդանի համայնքապետարանից
24.12.2018
Հրազդանի համայնքապետարանը հայտարարել էր ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մրցույթ: Հայտ էին ներկայացրել «Սպեցտրանսպորտ» և «Գրանտիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները:
Մրցույթը կայացել է դեկտեմբերի 11-ին Հրազդանի կայանամերձ հրապարակին հարող տարածքում: Բոլոր մեքենաները անցել են տեխնիկական ստուգատես, հանձնաժողովի անդամների կողմից գնահատվել են բալային համակարգով: Արդյունքում հաղթել է «Սպեցտրանսպորտ» ՍՊԸ-ն:
Այսպիսով, Հրազդան համայնքի երթուղային տրանսպորտը կսպասարկեն հարմարավետ «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուսները՝ 90 դրամ վարձավճարով:
Երթուղային տրանսպորտն աշխատելու է մինչև երեկոյան ժամը 21:00-ը: