Նորություններ
Լրահոս
Նոր Երզնկայի ներհամայնքային ճանապարհներից մեկն ամբողջությամբ ասֆալտապատվել է
20.12.2018
Կառավարության 2018թ-ի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի 3-րդ փողոցի 1300քմ ճանապարհահատված ամբողջությամբ ասֆալտապատվել է:
Փողոցի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով ճանապարհի այդ հատվածի քայքայված և անգամ անանցանելի վիճակը:
Կառավարության N 1127-Ն որոշմամբ հաստատված ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 7.699. 200 դրամ, որից 3.080.200 դրամը (40%) պետական բյուջեի հատկացումն է, 4.619.000 դրամը ( 60%)՝ համայնքի համաֆինանսավորման չափն է:
Նոր Երզնկայում ծրագիրն արդեն ավարտվել է: Ամբողջությամբ ասֆալտապատված ճանապարհահատվածը սպասարկում է համայնքի բնակչությանը: