Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մայակովսկի համայնքի մանկապարտեզի մասնաշենքերից մեկն ամբողջությամբ կվերանորոգվի

19.12.2018

ՀՀ Տարածքային Զարգացման Հիմնադրամի՝ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների  ծրագրով Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի մանկապարտեզի մեկ մասնաշենք ամբողջությամբ կվերանորոգվի և շահագործման կհանձնվի:
 Ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ կփոխվի մանկապարտեզի մասնաշենքերից մեկի տանիքը, կանցկացվի ջեռուցման համակարգ, կփոխվեն պատուհանները:
 Կռավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի 1073-Ն որոշմամբ հաստատված ծրագրի պայմանագրային արժեքը 41 000 000 դրամ է, որի մի մասը՝ շուրջ 7 մլն դրամ. կհատկացվի համայնքում շինություններից մեկի օտարման արդյունքում համայնքային բյուջեում գոյացած գումարների հաշվին, իսկ շուրջ 34 000 000 դրամը կհատկացվի ՀՏԿՁՆ Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից:
 2019թվականի հունվարի 6-7-ը մրցույթ կհայտարարվի, որից հետո շահած ընկերությունը կիրականացնի վերանորոգման աշխատանքները:
 Մայակովսկիի մանկապարտեզը 2010 թվականից չէր գործում: Վերանորոգումից հետո այն հնարավորություն կունենա ընդունելու համայնքի և հարևան համայնքների՝ մինչև 80 երեխայի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36