Նորություններ
Լրահոս
Մայակովսկի համայնքի մանկապարտեզի մասնաշենքերից մեկն ամբողջությամբ կվերանորոգվի
19.12.2018
ՀՀ Տարածքային Զարգացման Հիմնադրամի՝ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրով Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի մանկապարտեզի մեկ մասնաշենք ամբողջությամբ կվերանորոգվի և շահագործման կհանձնվի:
Ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ կփոխվի մանկապարտեզի մասնաշենքերից մեկի տանիքը, կանցկացվի ջեռուցման համակարգ, կփոխվեն պատուհանները:
Կռավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի 1073-Ն որոշմամբ հաստատված ծրագրի պայմանագրային արժեքը 41 000 000 դրամ է, որի մի մասը՝ շուրջ 7 մլն դրամ. կհատկացվի համայնքում շինություններից մեկի օտարման արդյունքում համայնքային բյուջեում գոյացած գումարների հաշվին, իսկ շուրջ 34 000 000 դրամը կհատկացվի ՀՏԿՁՆ Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից:
2019թվականի հունվարի 6-7-ը մրցույթ կհայտարարվի, որից հետո շահած ընկերությունը կիրականացնի վերանորոգման աշխատանքները:
Մայակովսկիի մանկապարտեզը 2010 թվականից չէր գործում: Վերանորոգումից հետո այն հնարավորություն կունենա ընդունելու համայնքի և հարևան համայնքների՝ մինչև 80 երեխայի: