Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզի Արամուսի համայնքային բյուջե կմուտքագրվի ավելի քան 25 միլիոն դրամ

19.12.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով համապատասխան ստորաբաժանումների և կառույցների կողմից իրականացվում են գործուն քայլեր անօրինական կառուցապատումներն օրինականացնելու համար:
 «Օրենքից դուրս ցանկացած գործողություն ենթադրում է խուսափում որոշակի պարտավորությունների իրականացումից, ինչից տուժում են համայնքները»,-ասել է մարզպետը:
 Արամուս համայնքում 2.0415 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ շուրջ 2 տասնամյակ սեփականության իրավունքով դրան տնօրինող տնտեսվարողի կողմից ապօրինի կառուցապատվել են՝ անտեսելով հողի նպատակային նշանակությամբ սահմանված կիրառության նորմերը: Հողի նշանակությունն օրինական ճանապարհով փոփոխելու արդյունքում Արամուսի համայնքապետարանը կունենար օրենքով սահմանված դրամական միջոցների մուտքեր, որոնք պետք է ծառայեցվեին խնդիրների լուծմանն ու համայնքի զարգացմանը:
 Այժմ արդեն Արամուս համայնքի ավագանին հողամասի նպատակային նշանակության փոփոխության մասին կայացրել է որոշում, համաձայն որի՝ Արամուս համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի՝ 07-013-0103-0020 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի նպատակային նշանակությունը համարվել է փոփոխված՝ բնակավայրի հասարակական կառուցապատման: Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված՝ եռամսյա ժամկետում օրենքով սահմանված կարգով տվյալ պահին գործող հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունը համայնքի բյուջեի հաշվեհամարին վճարելուց հետո, որը կազմում է 25217630 դրամ:
Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն կընդգրկվի համայնքի տարեկան ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում, ինչը ենթադրում է նաև տարեկան կտրվածքով նշված հողատարածքի նկատմամբ հարկային պարտավորությունների ավելացում և համայնքի համար օրինական բյուջետային մուտքերի ապահովում: Համայնքային բյուջեի՝ ավելի քան 25 միլիոն դրամով համալրումը նախատեսվում է ուղղել գյուղում նոր մանկապարտեզի կառուցմանը: Այս պահին իրականացվում են նախնական ուսումնասիրման աշխատանքներ՝ գործընթացն արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու համար:
Օրինականացման այս միջոցառումները շարունակական կլինեն նաև մարզի այլ համայնքներում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:03:27