Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզային նշանակության ճանապարհներն անցանելի են

17.12.2018

Կոտայքում մարզային նշանակության ճանապարհները սպասարկում են 3 ընկերություններ, որոնք Հրազդանի, Աբովյանի և Նաիրիի տարածաշրջաններում ձյան՝ 2-3 սմ ծածկույթով նստելուն պես իրականացնում են ինտենսիվ մաքրման և պահպանության աշխատանքներ:
 Այս պահին Երևան-Սևան մայրուղու Կոտայքի մարզային նշանակության ճանապարհահատվածում ձյուն կամ մերկասառույց չկա, այն անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 Կոտայքի մարզային նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանությունը կազմակերպվում է մարզպետարանի վերահսկողությամբ:  Վերոնշյալ աշխատանքներն իրականացնում են ճանապարհաշինական ընկերությունները՝ համաձայն մարզպետարանի հետ կնքված պայմանագրերի:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:23:07