Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզային նշանակության ճանապարհներն անցանելի են
17.12.2018
Կոտայքում մարզային նշանակության ճանապարհները սպասարկում են 3 ընկերություններ, որոնք Հրազդանի, Աբովյանի և Նաիրիի տարածաշրջաններում ձյան՝ 2-3 սմ ծածկույթով նստելուն պես իրականացնում են ինտենսիվ մաքրման և պահպանության աշխատանքներ:
Այս պահին Երևան-Սևան մայրուղու Կոտայքի մարզային նշանակության ճանապարհահատվածում ձյուն կամ մերկասառույց չկա, այն անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Կոտայքի մարզային նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանությունը կազմակերպվում է մարզպետարանի վերահսկողությամբ: Վերոնշյալ աշխատանքներն իրականացնում են ճանապարհաշինական ընկերությունները՝ համաձայն մարզպետարանի հետ կնքված պայմանագրերի: