Նորություններ
Լրահոս
Տակտիկական վարժանք և գույք-սարքավորումների ցուցադրություն Կոտայքի մարզպետարանի բակում
07.12.2018
Հիմք ընդունելով Արտակարգ Իրավիճակների նախարարության գրությունը և ի կատարումն Տարածքային կառավարման և զարգացման նախարարի՝ 2018թվականի նոյեմբերի 23-ի N 03/15.1/9272-18 հանձնարարականը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարականով Կոտայքի մարզային փրկարարական ծառայության կողմից մարզի բոլոր քաղաքային համայնքների ուսումնական հաստատություններում դեկտեմբերի 6-ին դասախոսություններ, սեմինարներ անցկացվեցին հնարավոր երկրաշարժերի պարագայում ճիշտ գործողություններ իրականացնելու հետ կապված, իսկ արդեն այսօր՝ դեկտեմբերի 7-ին մարզի համայնքներում իրականացվեցին տակտիկական վարժանքներ և գույք-սարքավորումների ցուցադրություն:
Միջոցառումների շրջանակում Կոտայքի մարզպետարանում այսօր մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի ղեկավարությամբ անցկացվեց տակտիկակսն վարժանք «Հնարավոր երկրաշարժերի պարագայում աշխատակազմի տարհանման միջոցառումների իրականացում» թեմայով, որից հետո տեղի ունեցավ հրշեջ-փրկարարական ջոկատի գույք-սարքավորումների ցուցադրություն: Միջոցառմանը ներկա էր նաև Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը:
Անցկացված միջոցառումները նվիրված են Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին և նպատակ ունեն բարձրացնել բնակչության իրազեկվածությունը հնարավոր երկրաշարժերի դեպքում պատսպարվելու և ճիշտ գործողություններ իրականացնելու հարցում: