Նորություններ
Լրահոս
Ամենաբարձր արդյունավետություն դրսևորած դպրոցների շարքում Կոտայքի մարզը կրկին լավագույնն է
27.11.2018
Նոյեմբերի 26-ին Dasaran կրթական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի կրթության և գիտության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության և Dasaran կրթական ծրագրի համատեղ իրականացրած «Նոր սերնդի դպրոց 2017-2018» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի և Արցախի 1.484 դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ և այլ հյուրեր:
«Նոր սերնդի դպրոց 2017-2018» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողության ժամանակ ընդհանուր առմամբ Հայաստանի և Արցախի 61 դպրոց պարգևատրվեց տարբեր մրցանակներով, այդ թվում՝ համակարգիչներով, գրադարաններով և պատվոգրերով:
Հայաստանյան և արցախյան դպրոցներից ամենաբարձր արդյունավետությունն էին դրսևորել ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի միջնակարգ, Աբովյանի թիվ 5 հիմնական, Զորավան գյուղի միջնակարգ, Գառնի Բանավան գյուղի հիմնական, Նուռնուս գյուղի միջնակարգ, Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղի հիմնական, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ուռեկանի գյուղի միջնակարգ դպրոցները: