Նորություններ
Լրահոս
Զովունու միջնակարգ դպրոցում մեկնարկեց «Տաք սնունդ» ծրագիրը
22.11.2018
Եղվարդ խոշորացված համայնքի Զովունի բնակավայրի «Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարդ դպրոց» ՊՈԱԿ-ում մեկնարկեց ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային «Դպրոցական տաք սնունդ» ծրագիրը:
Դպրոցի 1-4 դասարանների 280 աշակերտներ հնարավորություն ստացան օգտվելու մեկանգամյա տաք սննդից:
Դպրոցը մինչ այժմ չուներ պայմաններ ծրագրին անցնելու համար, սակայն Եղվարդ համայնքի բյուջեից հատկացված 1.000.000 դրամի և դպրոցի տնտեսված միջոցների (1 000 000 դրամից ավելի) հաշվին իրականացվեցին բարեկարգման, կահավորման անհրաժեշտ աշխատանքները:
Նիստերի դահլիճն այսուհետ կծառայի նաև որպես ճաշասենյակ, ամբողջությամբ վերանորոգվել, բարեկարգվել են խոհանոցը և լվացարանը (դրանք առանձնացված սենյակներում են): Խոհանոցը ապահովված է սառը և տաք ջրով, ջեռուցման համակարգով, կաթսայատնով: Փոխվել են հատակը, դռները, ձեռք են բերվել անհրաժեշտ խոհանոցային սարքավորումները, գույքը, սպասքը:
Ծրագրին անցնելու համար իրականացված բոլոր աշխատանքներն ու ծախսերը կատարվել են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի թույլտվությամբ: