Նորություններ
Լրահոս
Քանաքեռավանում և Քասախում ճանապարհներ են կառուցվել ու նորոգվել
22.11.2018
Կառավարության 2018թ.-ի սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի Քանաքեռավան և Քասախ համայնքներում իրականացվել են ճանապարհների ասֆալտապատման և փողոցների վերանորոգման աշխատանքներ:
Կառավարության 27.09.2018 թ.-ի N 1127-Ն որոշմամբ հաստատված ծրագրով Քանաքեռավանի ներհամայնքային ճանապարհների (3,5կմ) վերանորոգում է իրականացվել, որը կսպասարկի շուրջ 400 տնտեսության: Ճանապարհներն ընտրելու հարցում համայնքն առաջնորդվել է նորոգելու միջոցով եղած ասֆալտապատ տարածքները պահպանելու սկզբունքով:
Ծրագրի պայմանագրային արժեքը 14 721.600 դրամ է, որից 5 005 300 դրամը պետական բյուջեի հատկացումն է, 9 716.300 դրամը համայնքի համաֆինանսավորումն է:
Քանաքեռավանի համայնքապետարանը նպատակ ունի առաջիկայում համայնքի մյուս փողոցները ևս հիմնովին ասֆալտապատել:
Կառավարության 27.09.2018 թ.-ի N 1127-Ն որոշմամբ հաստատված մեկ այլ ծրագրով Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու գլխավոր մայրուղիներ կապիտալ ասֆալտապատվել են:
Ծրագրի պայմանագրային աչժեքը 72.900.000 դրամ է, որից պետական բյուջեի հատկացումը 27.240.000 դրամ է, համայնքի համաֆինանսավորման չափը՝ 45.660.000 դրամ (62 %):
Այդ մայրուղիները (800 մ և 1,8 կմ) կապում են համայնքը Երևան-Աշտարակ մայրուղուն: