Նորություններ
Լրահոս
Ցուցահանդես-վաճառք Հրազդանի 11 հիմնական դպրոցում
21.11.2018
Հրազդանի Վ. Սարոյանի անվան N11 հիմնական դպրոցում տնօրենի, դասղեկների և դաստիարակչական կազմի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բարության համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդես-վաճառք:
Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են դպրոցի աշակերտների ձեռագործ իրերն ու ստեղծագործությունները, ինչպես նաև դպրոցի ռոբոտաշինության խմբակի աշակերտների պատրաստած ռոբոտները, փորագիր պատկերներ, կենցաղային իրեր:
Այն ուներ նաև բարեգործական նպատակ: Վաճառքից ստացված ամբողջ հասույթը՝ շուրջ 49 000 դրամ, ուղղվել է 11 հիմնական դպրոցի հատուկ կրթության ստորաբաժանման աշակերտների համար գրենական պիտույքներ, դիդակտիկ սարքեր և տրամաբանական խաղեր ձեռք բերելուն:
Տնօրեն Արամ Խաչատրյանը նշեց, որ այդ նախաձեռնությամբ փորձել են աշակերտների մեջ սերմանել բարություն շրջապատի հանդեպ, ինչպես նաև ներկայացնել դպրոցի աշակերտների հմտությունները: