Նորություններ
Լրահոս
Արագյուղ համայնքում ծառատունկի արդյունքում 350 ծառ է տնկվել
19.11.2018
Նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Արագյուղ համայնքում՝ զոհված ազատամարտիկների համար կանգնեցված հուշարձանի տարածքում, «ԷյԹիՓի» բարեգործական հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցչության և Կոտայքի մարզպետարանի համատեղ ջանքերով իրականացվեց ծառատունկ:
Ծառատունկին մասնակցել են Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը, Եղվարդ խոշորացված համայնքի ղեկավար Նորիկ Սարգսյանը, Արագյուղի վարչական զեկավար Զորիկ Տիգրանյանը, հիմնադրամի ներկայացուցիչները և համայնքի բնակիչները:
«ԷյԹիՓի»-ն աջակցում է Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը՝ հայթայթելով ռեսուրսներ անտառվերականգնման աշխատանքներ իրականցնելու համար:
Արագյուղի ծառատունկն իրականացվել է «Ծառատունկ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որի արդյունքում տնկվել են ավելի քան 350 ծառեր՝ հիմնականում հացենի, ևս 100-ն այսօր կտնկվի Արագյուղի դպրոցի հարակից տարածքում, իսկ գարնանը նախատեսված է աշխատանքներ իրականացնել նաև դեպի հուշարձան տանող ճեմուղու երկու կողմերում:
Մինչ օրս Կոտայքի մարզում տնկվել են ավելի քան 6000 դեկորատիվ ծառեր: Գարնանը նախատեսվում է դեկորատիվ ծառերից զատ նաև վայրի պտղատու ծառեր տնկել: