Նորություններ
Լրահոս
Նսր Երզնկա համայնքի մանկապարտեզը շուտով կջեռուցվի
19.11.2018
Կառավարության 2018թ.-ի սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքին պետական բյուջեից աջակցություն է ցուցաբերվել:
Կառավարության 27.09. 2018թ.-ի N 1073-Ն որոշմամբ հաստատված ծրագրով այս պահին Նոր Երզնկա համայնքում ընթանում են մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները:
Ծրագրի պայմանագրային արժեքը 6 090 000 դրամ է, որից 3 251.200 դրամը պետական բյուջեից հատկացումն է, 2.838.800 դրամը համայնքի համաֆինանսավորումն է:
Ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ լուծվելու է մանկապարտեզի ջեռուցման խնդիրը:
Աշխատանքների մի մասն արված է, մյուս մասը նախատեսված է ավարտին հասցնել 10-15 օրվա ընթացքում: