Նորություններ
Լրահոս
Հրազդան համայնքում տեղադրվել են նոր աղբամաններ
15.11.2018
Կոտայքի մարզի Հրազդան համայնքը պետական աջակցության և համայնքապետարանի համաֆինանսավորման շնորհիվ ձեռք է բերել նոր աղբամաններ:
Ծրագիրն ընդգրկված էր Կառավարության 2018թ.-ի սուբվենցիոն փաթեթի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ցանկում, որն էլ հաստատվել է կառավարության 27.09.2018թ.-ի N 1073-Ն որոշմամբ:
Ծրագրի պայմանագրային արժեքը 1. 484 .554 դրամ է, որից 1.304.000 դրամը պետական բյուջեի հատկացումն է, 180.000 դրամը համայնքի համաֆինանսավորումն է:
Արդյունքում Հրազդան համայնքի տարբեր թաղամասերում տեղադրվել են թվով 30 աղբամաններ, որոնք էականորեն կբարելավվեն համայնքում աղբահանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների որակը: