Նորություններ
Լրահոս
Հրազդան համայնքը ձեռք է բերել աղբատար մեքենա
14.11.2018
Կառավարության 2018թ.-ի սուբվենցիոն ծրագրերով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով պետական բյուջեից աջակցություն է ստացել Կոտայքի մարզի Հրազդան համայնքը:
Կառավարության 27.09.2018թ.-ի N 1073-Ն որոշմամբ հաստատված ծրագրով Կոտայքի մարզի Հրազդան համայնքը ձեռք է բերել MAZ-490143-390 մակնիշի աղբատար մեքենա, որը կծառայի համայնքում աղբահանության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն;
Ծրագրի պայմանագրային արժեքը 21.600.000 դրամ է, որից 20.220.000 դրամը պետական բյուջեի հատկացումն է, 1.380.000 դրամը համայնքի համաֆինանսավորումն է:
Ընթացքի մեջ են աղբատար մեքենայի գրանցման և վճարման հետ կապված աշխատանքները, որից հետո կշահագործվի: