Նորություններ
Լրահոս
Քասախն ու Բյուրեղավանը «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխության մրցանակակիրներ
13.11.2018
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքը շարունակում է մարզի համայնքների ձեռքբերումների, գրանցած հաջողությունների մասին տեղեկատվություն տրամադրել:
Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրվա կապակցությամբ նոյեմբերի 10-ին «Նոր Հայաստան-նորացված համայնքներ» խորագրով միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը։ Այն, որպես համայնքների գնահատման և խրախուսման լավագույն միջոց, ամեն տարի կազմակերպվում է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի համայնքների միության համատեղ ուժերով:
Արդեն ներկայացրել ենք, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքը լավագույն գյուղական համայնքն է ճանաչվել:
Շարունակելով մարզի ձեռքբերումներրի շարքը՝ նշենք, որ «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխության «Տարվա նշանակալից առաջընթաց» անվանակարգում Քասախ համայնքը լավագույնն է ճանաչվել:
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքը նշանակալից ձեռքբերումների համար պարգևատրվել է պատվոգրով:
Այսպիսով, մրցանակաբաշխության արդյունքներով Կոտայքի մարզը երեք կարևոր մրցանակների արժանացավ:
Միջոցառման շրջանակներում ազդարարվեց նաև «Համայնքային առաջնորդների դասընթացների» նոր փուլի մասին: