Նորություններ
Լրահոս
Կամարիսի մանկապարտեզի շենքի դռներն ու պատուհանները փոխվում են
13.11.2018
Կառավարության 2018թ.-ի սուբվենցիոն ծրագրերով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով պետական բյուջեից աջակցություն է տրամադրվել Կոտայքի մարզի Կամարիս համայնքին:
Կառավարության 27.09.2018թ.-ի N 1073-Ն որոշմամբ հաստատված ծրագրով իրականացվում են Կամարիսի մանկապարտեզի շենքի պատուհանների և դռների հիմնանորոգման աշխատանքներ:
Կամարիսի մանկապարտեզում աշխատանքների կեսն արվել է: Փոխվել են շենքի երկրորդ հարկի պատուհաններն ու դռները: Աշխատանքներն ընթացքի մեջ են:
Ծրագրի պայմանագրային արժեքը 8.300.000 դրամ է, որից 4.280.2 դրամը պետական բյուջեի հատկացումն է (50 %), 4.084.2 դրամը (50 %) համայնքի համաֆինանսավորումն է:
Կամարիս համայնքի մանկապարտեզը ջեռուցվում է, և հին պատուհաններն ու դռները ժամանակակից եվրոպատուհաններով ու դռներով փոխարինելը դարձել էր առաջնահերթություն:
Ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 29-ին: Տարեվերջին նախատեսվում է ավարտին հասցնել: