Նորություններ
Լրահոս
Հանրային լսումների հրավեր
13.11.2018
Համաձայն Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 04-ի N 65-Ն որոշմամբ հաստատված կարգի, 2018 թվականի նոյեմբերի 23-ին ժամը 12:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանան հանրային բաց լսումներ՝ Աբովյան համայնքի 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման վերաբերյալ:
Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք ինտերնետային կայքում հրապարակված բյուջեի նախագծի վերաբերյալ մինչև 2018 թվականի նոյեմբերի 23-ը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել ինտերնետային կայքում հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել աշխատակազմին:
2019 թվականի բյուջեի նախագիծը տես` այստեղ: