Նորություններ
Լրահոս
Աբովյանի N 5 հիմնական դպրոցում մեկնարկեց «Տաք սնունդ» ծրագիրը
12.11.2018
Այսօրվանից «Աբովյանի Ն. Վանյանի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախակրթարանի սաները և 1-4 դասարանների աշակերտները (393 աշակերտներ) հնարավորություն ստացան օգտվելու ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Դպրոցական տաք սնունդ» ծրագրից:
«Դպրոցական Տաք սնունդ» ծրագրի համար նախատեսված ճաշասենյակի վերանորոգման, վերազինման (ջեռուցում, տաք և սառը ջուր, սպասք, գույք, խոհանոցային սարքավորումներ) աշխատանքներն իրականացնելու համար դպրոցի բյուջեից մոտ 4. 000 000 դրամ է հատկացվել:
Բոլոր ծախսերն ու աշխատանքներն իրականացվել են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի թույլտվությամբ: