Նորություններ
Լրահոս
Վերակառուցվում է Քանաքեռավանի մշակույթի տունը
12.11.2018
Կառավարության սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում իրականացվում են մշակույթի տան վերակառուցման աշխատանքներ:
Կառավարության 27.09.2018թ.-ի N 1127-Ն որոշմամբ հաստատված ծրագրով մշակույթի տանն իրականացվում են ներքին կառուցվածքային փոփոխություններ՝ այն ավելի արդիական դարձնելու համար:
Ծրագրի պայմանագրային արժեքը 15. 420. 000 դրամ է, որից 7. 710. 000 դրամը պետական բյուջեի հատկացումն է, 7. 710. 000 դրամը՝ համայնքի համաֆինանսավորումն է (50 %):
Մշակույթի տան վերակառուցման արդյունքում նախատեսվում է սպորտային ակումբներ, խմբակներ բացել: Բացվելու է նաև տարեցների զբաղվածության կենտրոն:
Սուբվենցիոն ծրագրով Քանաքեռավանի մշակույթի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերին. նախատեսված է ավարտին հասցնել արդեն հաջորդ տարի: