Նորություններ
Լրահոս
Հրազդանի ԲԿ-ում հայտարարված բաց դռների օրը հետազոտվել են շուրջ 150 քաղաքացիներ
12.11.2018
Նոյեմբերի 10-ին «Էրեբունի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի բժիշկների թիմը Կոտայքի մարզպետ Ռ,Պետրոսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ բաց դռների օր էր կազմակերպել Հրազդանի բուժկենտրոնում: «Էրեբունի» ԲԿ առաջատար մասնագետները՝ առիթմոլոգը, ռեւմատոլոգը, նյարդաբանը, անոթային վիրաբույժը, էնդոկրինոլոգը, գաստրոէնտերոլոգը,սոնոգրաֆիստը Հրազդանի եւ հարակից համայնքների բնակիչներին տրամադրել են խորհրդատվություն եւ ըստ անհրաժեշտության՝ բուժման կուրսեր նշանակել:
Հայտարարված բաց դռների օրը սպասարկվել են շուրջ 150 քաղաքացիներ:
Հրազդանի բժշկական կենտրոնը հայտնում է, որ «Էրեբունի» ԲԿ ղեկավարության (ի դեմս Հ. Քուշկյանի) կողմից գործընթացը լինելու է շարունակական: