Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հանրային դժգոհություն առաջացնող խնդիրները մարզպետի ուշադրության կենտրոնում են

03.11.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վերջերս հանրային դժգոհություն առաջացրած երկու խնդրի առիթով դիմել է համապատասխան գերատեսչություններին՝ թեմայի շուրջ պաշտոնական պատասխաններ ստանալու և իրավիճակը համընդգրկուն կերպով պատկերացնելու համար։
  Հնագետ Համլետ Պետրոսյանի՝ հոկտեմբերի 31-ի ֆեյսբուքյան մի գրառման հետքերով մարզպետը դիմել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային ծառայությանը՝ պարզելու, թե արդյոք «Առինջի խաչքարային դաշտը ոչնչացման եզրին» վերտառությամբ գրության մեջ բարձրացված հարցը, թե համայնքում ոչնչացվում է հուշարձան, իսկ պատկան մարմիններն անտարբեր են, համապատասխանու՞մ է իրականությանը, թե՞ ոչ։
  Նոյեմբերի 2-ին ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետ Կ․ Հակոբյանից ստացվել է պատասխան, ըստ որի՝ Առինջի պատմական գերեզմանոցի մասին հնագետ Հ. Պետրոսյանի կողմից տեղադրված լուսանկարները ունեն 4-5 տարվա վաղեմություն, ներկայացնում են Առինջի պատմական 6.11.4 պետ. ցուցիչով գերեզմանոցի երկու խախտումներ։ ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունը 2013թ./թիվ 1-72,73/ և 2014թ./թիվ 1-26 և 1-27/ գրություններով կանխարգելել է և լուսանկարներով դիմել ՊՈԱԿ-ին, ՀՀ մշակույթի նախարարին, համայնքապետին և Ոստիկանության Կոտայքի բաժնի պետին։ Արձանագրված 2 խախտումներից մեկի մասով հարուցվել է քրեական գործ, իրավախախտ ճանաչված անձը տուգանվել է։ 2012թ.-ից սկսած՝ տարին մի քանի անգամ տարածքը լուսանկարվում է՝ իրավիճակը վերահսկելու և հնարավոր փոփոխությունները տեսնելու համար։
———————————
  Մի շարք քաղաքացիների ու հասարակական կազմակերպությունների կողմից բաձրացված մյուս խնդիրն առնչվում է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ին։ Գործարանի տարածքից արտանետվող փոշու և ծխի մեծ քանակն անհանգստացնում է համայնքի բնակիչներին՝ առաջացնելով նաև բնապահպանական խնդիրներ։ Այս հարցով մարզպետը դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետ Մ․ Վանոյանին՝ առաջարկելով առաջնահերթության կարգով տեսչական ստուգումներ իրականացնել «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ում և ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:
  Մարզպետը վստահեցրել է, որ հետամուտ է լինելու՝ պարզելու բարձրացված խնդիրների իսկությունը, լուծելու դրանք կամ ուղղորդելու համապատասխան մարմինների ուշադրությունը՝ իրավիճակը շտկելու համար՝ հայտնելով, որ օբյեկտիվ և/կամ սրտացավ բոլոր քաղաքացիների ձայնը լսելի է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18