Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հրազդանի քաղաքային զբոսայգին անվանակոչվեց Շառլ Ազնավուրի անունով

01.11.2018

Հրազդանի համայնքապետարանի հոկտեմբերի 15-ի ավագանու որոշմամբ «Եղևնիների պուրակ» քաղաքային զբոսայգին անվանակոչվեց Մեծ Հայի՝ Շառլ Ազնավուրի անունով:
Համայնքապետարանի ճարտարապետ Երվանդ Հակոբյանն ու Կոճոռի թաղապետ Սլավիկ Նիկողոսյանը մի քանի էսքիզներից ընտրեցին լավագույնը և այն տեղադրվեց այգու մուտքի վրա:
Լիլիթ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ շնորհակալություն էր հայտնել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին`զբոսայգու հանդեպ այդչափ սրտացավություն ու հետևողականություն ցուցաբերելու և զբոսայգին հրազդանցուն վերադարձնելու գործընթացը սկսելու համար:
«Զբոսայգու հետագա գործունեության ու կահավորման հետ կապված ծրագրերը տարբեր են՝ մեկը մեկից գեղեցիկ: Մի խնդրանք՝ եկեք եկող տարվա համար Մեծ Հայի արձանը կանգնեցնենք զբոսայգու մոտ, արձան, որ շարժում կենթադրի. Շանսոնյեն իրեն բնորոշ զուսպ, հանդարտ ու համաչափ քայլերով կմտնի զբոսայգի՝ կգնա դեպի դարեր ու հավերժություն:
Բայց դա արդեն մյուս տարվա անելիք է»,-նշել էր Լիլիթ Ստեփանյանն իր գրառման մեջ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32