Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Սուր շնչառական վարակով հիվանդացության ցուցանիշը Կոտայքի մարզում նորմայի սահմաններում է

30.10.2018

Եղանակային փոփոխություններով և ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Կոտայքի մարզում սուր շնչառական վարակով հիվանդացությունների ցուցանիշը սեզոնին համահունչ է և նորմայի մեջ: Սուր բռնկումներ և հիվանդացության աճ մարզի չորս տարածաշրջանների բժշկական կենտրոններում չեն արձանագրվել:
 Ներկայացնում ենք հոկտեմբերի 30-ի դրությամբ մարզի տարածաշրջանների ԲԿ-ների տրամադրած տվյալները սուր շնչառական վարակով ամբուլատոր և ստացիոնար բուժման դիմած քաղաքացիների թվի վերաբերյալ.
 • «Հրազդան ԲԿ»՝ ստացիոնար 0, ամբուլատոր 25
 • «Նաիրի ԲԿ»՝ ստացիոնար 2, ամբուլատոր 5
 • «Չարենցավան ԲԿ»՝ ստացիոնար 2, ամբուլատոր 4
 • «Ռ.Հարությունյանի անվան Աբովյան ԲԿ»՝ ստացիոնար 8, ամբուլատոր 1
 Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչությունը խորհուրդ է տալիս տաք հագնվել, ընդունել վիտամիններով հարուստ սնունդ, հաճախակի օդափոխել սենյակները, հատկապես երեխաների բարձր ջերմության, թուլության պարագայում անհապաղ դիմել տարածքային բժշկական հաստատություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36